ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Աստանա

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Աստանա
28.05.2014 | 16:31

Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 28-ին, աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` մասնակցելու մայիսի 29-ին Աստանայում տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Միաժամանակ, ՌԴ և Ղազախստանի նախագահների պաշտոնական կայքերը հաղորդում են, որ մայիսի 29-ին Աստանայում ծրագրվում է համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին, որը ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: Երեք պետությունները` ՌԴ-ն, Ղազախստանը և Բելառուսը, կպարտավորվեն երաշխավորել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, համաձայնեցված քաղաքականություն իրականացնել տնտեսության կարևոր ոլորտներում. արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ, տրանսպորտի ոլորտում: Երեկվա դրությամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռևս չէր հաստատել իր մասնակցությունը նիստին:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ