ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բարաք Օբամա. «Մեր աջակցությունը ՈՒկրաինայի ժողովրդին շանս տվեց ընտրել իր ապագան»

Բարաք Օբամա. «Մեր աջակցությունը ՈՒկրաինայի ժողովրդին շանս տվեց ընտրել իր ապագան»
29.05.2014 | 11:13

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ներգործելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա, կարողացավ Ռուսաստանին մեկուսացնել միջազգային ասպարեզում՝ Ղրիմի միացումից հետո: «Համաշխարհային կարծիքի ձևավորման մեր հնարավորությունները օգնեցին անմիջապես մեկուսացնել Ռուսաստանը: ԱՄՆ-ի առաջատարության շնորհիվ աշխարհն արագ դատապարտեց Ռուսաստանի գործողությունները, Եվրոպան և G7-ը միացան մեզ՝ պատժամիջոցներ սահմանելու մեջ, ՆԱՏՕ-ն ամրապնդեց պարտավորությունները Արևելյան Եվրոպայի առաջ, ՍՄՀ-ը օգնում է կայունացնել ՈՒկրաինայի էկոնոմիկան, ԵԱՀԿ դիտորդները աշխարհին հնարավորություն տվեցին տեսնել ՈՒկրաինայի անկայուն շրջանները»,- ասել է Օբաման Նյու Յորքում, հանդես գալով Վեստ Պոինտի ակադեմիայում:
«Համաշխարհային հասարակական կարծիքի և համաշխարհային ինստիտուտների մոբիլիզացումը հակակշիռ դարձավ ռուսական քարոզչությանը, ռուսական զորքերին սահմանների վրա և զինված ընդդիմադիրներին»,-հավելել է Բարաք Օբաման: «Մենք չգիտենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը: Լուրջ մարտահրավերներ կլինեն: Բայց մեր աջակցությունը դաշնակիցներին համաշխարհային իրավակարգի անունից ՈՒկրաինայի ժողովրդին շանս տվեց ընտրել իր ապագան»,- եզրափակել է ԱՄՆ-ի նախագահը:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ