ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ջեյն Փսաքի. «Կոչ ենք անում բոլոր կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը»

Ջեյն Փսաքի. «Կոչ ենք անում բոլոր կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը»
31.05.2014 | 19:03

Հրահրիչ հռետորականությունը և հայտարարությունները հակասում են ԱՄՆ-ի սկզբունքներին և վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին: Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանի նախագահի վերջին ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին՝ Փսաքին շարունակել է. «Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու գործում կողմերին օժանդակելուն: Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների և համանախագահ երկրների 2009-2013 թթ. համատեղ հայտարարություններում հստակ ասված է, որ երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների»:
«Հետևաբար, կոչ ենք անում բոլոր կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որ խաղաղությունը կարող է բերել մարդկանց ամբողջ տարածաշրջանում»,- ամփոփել է պետդեպարտամենտի խոսնակը:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ