Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մեկնարկում է Օբամայի այցելությունը Եվրոպա

Մեկնարկում է Օբամայի այցելությունը Եվրոպա
02.06.2014 | 11:54

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հունիսի 2-ին սկսում է իր քառօրյա այցելությունը Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:
Վարշավայում Օբաման հանդիպում կունենա նաև ՈՒկրաինայի ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ:
Բելգիայում ԱՄՆ-ի նախագահը հանդիպում կունենա «Մեծ յոթյակի» երկրների ղեկավարների հետ: Հանդիպման օրակարգում կլինի ռուսաստանյան էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու հարցը:
Այնուհետև Օբաման կժամանի Ֆրանսիա՝ Երկրորդ համաշխարհային տարիներին Ֆրանսիան ֆաշիզմից ազատագրելու ուղղությամբ ԱՄՆ-ի ձեռնարկած խոշորագույն օպերացիայի՝ D-Day-ի ներխուժման 70-րդ տարելիցի տոնակատարություններին մասնակցելու համար: Միջոցառումներին ակնկալվում է եվրոպական այլ երկրների ղեկավարների, այդ թվում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը:
Սպիտակ տան տեղեկացմամբ, Օբամայի և Պուտինի պաշտոնական հանդիպում չի նախատեսվում, թեև երկու առաջնորդները շփման հնարավորություն կունենան:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ