Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ազնիվ մարդ և փայլուն տղա Ջոշ Էռնեստը փոխարինում է Ջեյ Կարնիին

Ազնիվ մարդ և փայլուն տղա Ջոշ Էռնեստը փոխարինում է Ջեյ Կարնիին
02.06.2014 | 17:10

Հրաժարական է տվել Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Կարնին՝ գրում է Reuters-ը: Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Մամլո քարտուղար կդառնա Կարնիի տեղակալ Ջոշ Էռնեստը: Բարաք Օբաման Սպիտակ տան ամենօրյա ճեպազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ջեյ Կարնիին համատեղ աշխատանքի համար և ասել, որ նրա պակասը կզգացվի: Ջոշ Էռնեստին նա անվանել է ազնիվ մարդ և փայլուն տղա, որ իր թիմից էր դեռ առաջին նախագահական ընտրարշավի օրերից:
49-ամյա Ջեյ Կարնին Սպիտակ տան մամլո քարտուղարն էր 2011-ի հունվարից, հետագա անելիքների մասին նա ոչինչ չի ասել, կորոշի ամառն ընտանիքի հետ անկացնելուց հետո:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ