ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԵԱՀԿ գործող նախագահը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵԱՀԿ գործող նախագահը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին
04.06.2014 | 13:35

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Դիդիե Բուրկհալտերն այնուհետև կայցելի Հայաստանի նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կմեկնարկեն պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ