ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աշխարհի մի շարք երկրների առաջնորդների հանդիպումը Ֆրանսիայում

Աշխարհի մի շարք երկրների առաջնորդների հանդիպումը Ֆրանսիայում
06.06.2014 | 14:53

Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ այսօր հանդիպելու են Ֆրանսիայում։

Հավաքին մասնակցելու են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

Ասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ջանքեր է գործադրելու Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպում կազմակերպելու համար։

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ