Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Հայաստանի հետ նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը»

«Հայաստանի հետ նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը»
07.06.2014 | 11:41

«Այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը, Հայաստանի հետ նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է հստակեցվեն բոլոր հարցերը»,- ասել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպիսի՞ն են լինելու Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունները:

Բիլդտի խոսքով՝ պետք է հստակեցվի, թե դեպի ո՞ւր է ուզում գնալ Հայաստանը, ո՞րն է Հայաստանի ընտրությունը:

«Մենք, իհարկե, ուզում ենք շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ այս նոր ի հայտ եկած հանգամանքների պարագայում, այս հարցում կասկած չկա: Միևնույն ժամանակ ինչ-որ առումով տարօրինակ էր, որ մի քանի տարի մի պայմանագրի շուրջ բանակցելուց հետո ամեն ինչ հակառակ ուղղությամբ ընթացավ ընդամենը 24 ժամվա ընթացքում»,- ասել է Բիլդտը:

Շվեդիայի արտգործնախարարը հավելել է, որ Մաքսային միությունը, որին Հայաստանը ցանկանում է անդամակցել, ավելի քիչ հնարավորություններ է առաջարկում ազատ առևտրի համար:

«Այնտեղ բավական մեծ մաքսատուրքեր են գործում, որը երկրի տնտեսական քաղաքականության վրա որոշակի սահմանափակումներ է դնում: Բայց ընտրությունը Հայաստանինն է»,- ասել է Բիլդտը:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ