Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական TСH հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՈՒկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոյին խորհուրդ է տվել չդադարեցնել երկրի արևելքում ուժային գործողությունը: Բացի դրանից, Սաակաշվիլին հաղորդել է, որ պատրաստվում է օգնել Պորոշենկոյին, և շուտով ՈՒկրաինայում կլինի «վրացական բարեփոխիչների խումբը», ովքեր ստեղծել են վրացական տնտեսական հրաշքը: Սաակաշվիլին Պորոշենկոյին անվանել է «պատերազմական ժամանակների նախագահ», ով աջակցության կարիք ունի: