Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՀ իշխանությունները անարձագանք են թողնում Իրանի կարևոր հայտարարությունները

ՀՀ իշխանությունները անարձագանք են թողնում Իրանի կարևոր հայտարարությունները
13.06.2014 | 18:38

ՀՀ իշխանությունները անարձագանք են թողնում Իրանից արվող կարևոր հայտարարությունները՝ լրագրողների հետ հանդիպմանը իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասեանը նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանը երեք կարևոր հայտարարություն է արել.
«Նավթի նախարարը հայտարարություն արեց և ասաց, որ պատրաստակամ են Եվրոպային գազ մատակարարել ու որպես երկրորդ ճանապարհ տեսնում են Հայաստանը: Առաջինը Թուրքիան է, բայց այդ տարբերակն իրենց սրտով չէ: Սա Հայաստանի էներգետիկ անվտանգությունը այնպիսի մակարդակի կբարձրացնի, որը այսօր չենք էլ երազում։ Երկրորդ հայտարարությունը, որն արել է Իրանի ազատ գոտիների հարցով պատասխանատու անձը, վերաբերում է Հայաստան-Նախիջևան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելուն: Վերջապես երրորդը վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղու վերագործարկմանը»,- ասաց նա:
Ռուբիկ Մինասեանը նշեց, որ այնպիսի տպավորություն է, թե Հայաստանը սպասում է, թե Ռուսաստանը ինչ ճանապարհ ցույց կտա, որ շարժվի:
«Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Կարպիս Փաշոյանն էլ, խոսելով այս երեք հայտարարությունների նկատմամբ Հայաստանի անտարբեր պահվածքից, նշեց, որ հիմնական պատճառը Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունն է: «Ճնշումներ կան ՌԴ-ի կողմից, որոնք ամեն կերպ փորձում են խոչընդոտել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, քանի որ դա սպառնում է իրենց շահերին: Խնդիրն այն է, որ դա սպառնում է Ռուսաստանի էներգետիկ շահերին, քանի որ ներկայումս Եվրոպան, որպես Ռուսաստանի գազի այլընտրանք, տեսնում է իրանական գազը»,- ասաց նա:
Հարցին, թե Նախիջևանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը կամ երկաթգծի շահագործումը չի առաջացնում ռազմական խնդիրներ, հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում սահմանին կրակոցներ են հնչում, Ռուբիկ Մինասեանը նշեց, որ ընդհակառակը, ռազմական տեսանկյունից, խնդիրները կվերանան: «Երկաթուղին պետք է աշխատի ապահով, դրա ապահովությունը պետք է երաշխավորվի բոլոր երկրների կողմից»,-ասաց նա:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ