Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Արևմուտքն ահաբեկիչներին օգտագործում է Մերձավոր Արևելքում իր նպատակներին հասնելու համար

Արևմուտքն ահաբեկիչներին օգտագործում է Մերձավոր Արևելքում իր նպատակներին հասնելու համար
20.06.2014 | 12:49

Արևմուտքն օգտագործում է ահաբեկիչներին՝ Մերձավոր Արևելքում պառակտում մտցնելու և իրեն ոչ ձեռնտու կառավարությունները տապալելու համար՝ ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: «Նախկինում իր ծրագրերի իրագործման համար Արևմուտքը մարիոնետային ռեժիմների էր բերում իշխանության և նրանք ծառայում էին Արևմուտքի շահերին»,- ընդգծել է Սիրիայի առաջնորդը՝ Դամասկոսում ընդունելով Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Սու Յոնին:
Ասադը նաև զգուշացրել է, որ նրանք, ովքեր կաջակցեն Սիրիայի ծայրահեղական ուժերին, պետք է գիտակցեն, որ տարածաշրջանում տարածվող ահաբեկչության ալիքները կհասնեն աշխարհի մյուս երկրներին, այդ թվում՝ Արևմուտքին:
Լի Սու Յոնը հանդիպման ժամանակ հայտնել է Սիրիայի կառավարության և ՀԿԴՀ ժողովրդի համերաշխության մասին:

Դիտվել է՝ 538

Մեկնաբանություններ