Աֆրիկյանների հուշարձան-շենքի բակում աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ելույթին հաջորդել է աղմուկն ու քաշքշոցին: Ակտիվիստները հարվածում են հուշարձանը ծածկող ցանկապատին: Ոստիկանները փորձում են հեռացնել ակտիվիստներին ու շրջան կազմել ցանկապատի երկայնքով: Աղմուկն ու «Չի քանդվելու», «Ամոթ» վանկարկումները չեն դադարում: Իրավիճակը շարունակում է լարված մնալ: