ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Եվրամիության խորհուրդը հետաձգեց պատժամիջոցների ընդունումը

Եվրամիության խորհուրդը հետաձգեց պատժամիջոցների ընդունումը
23.07.2014 | 11:02

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է ՈՒկրաինայի արևելքում Boeing 777-ի վթարի հանգամանքների հետաքննության իրավիճակը` հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը: Զրուցակիցները պայմանավորվել են, որ «ԵՄ-ն պետք է վերանայի իր մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ և արտաքին գործերի նախարարները պետք է պատրաստ լինեն ՌԴ-ի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու, երբ հանդիպեն երեքշաբթի օրը»: «Բոլոր երեք առաջնորդները պայմանավորվածության են եկել, որ առաջնահերթ խնդիրը ավիավթարի տեղանքի հասանելիության ապահովումն է»,- նշել է վարչապետի ներկայացուցիչը՝ հավելելով, որ մասնագետները պետք է հնարավորություն ունենան «ստանալու զոհերի մարմինները և վերադարձնելու տուն»: Երեք երկրների առաջնորդները կարծում են, որ Պուտինը «կարևոր դեր է խաղում» ապստամբներին «կարճատև ժամկետներում» վթարի վայր մուտք գործելու հնարավորություն տրամադրելու մեջ համոզելու գործում: Ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխել են Խարկով, և փորձագետները սկսել են ճանաչման աշխատանքները: Բոինգի սև արկղերը հանձնվել են Նիդերլանդներին՝ միջազգային փորձաքննություն անցկացնելու հանձնառությամբ: ԵՄ խորհուրդը հետաձգել է ՌԴ-ի նկատմամբ հերթական պատժամիջոցների ընդունումը՝ մալայզիական ինքնաթիռի աղետի հանգամանքները պարզելու նպատակով: Եթե ապացուցվի, որ Մոսկվան ինքնաթիռի վթարի հետ կապ ունի, ՌԴ-ի նկատմամբ կկիրառվեն առավել խիստ պատժամիջոցներ՝ ներառյալ ՌԴ-ի առաջ Լոնդոնի բիրժայի փակումը և «Հարավային հոսք» գազատարի կառուցման կասեցումը:

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ