ՀՀ մշակույթի նախարարության, Դանիայում ՀՀ դեսպանության և Տավուշի թեմի աջակցությամբ` հոկտեմբերի 10-16-ին Հայաստանում հանդես կգա Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Պիտեր Արենդթ):
Երգչախմբի երգացանկում մեծ տեղ է զբաղեցնում հայ հոգևոր երաժշտությունը: Երգչախումբը բազմիցս ելույթներ է ունեցել հայաստանյան եկեղեցիներում, մասնավորապես՝ Հաղարծինում, Գոշավանքում, Սանահինում և Հաղպատում:
2014-ին երգչախումբը ելույթներով հանդես կգա Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև ելույթ կունենա Նանսենի թանգարանի բացման արարողությանը:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև Հայոց ցեղասպանության հուշա-համալիրում տեսահոլովակի նկարահանում՝ Դանիայում և եվրոպական մի շարք երկրներում ներկայացնելու համար: