«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

ԵՄ-ն ամբողջովին կդադարեցնի ռուսական գազի մատակարարումը

ԵՄ-ն ամբողջովին կդադարեցնի ռուսական գազի մատակարարումը
17.10.2014 | 11:59

Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդարանի և ԵՄ Խորհրդի համար պատրաստել է կոմյունիկե, որում ներառված են ցուցումներ՝ Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման դեպքում: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:

«Խոսքը ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցման մասին է բոլոր ուղղություններով, ինչպես ՈՒկրաինայով, այնպես էլ այլ ուղիներով, այդ թվում և «Հյուսիսային հոսքով»՝ վեց ամիս ժամկետով»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ