Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
19.12.2014 | 01:00

...թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը եթե չկարողանա շտկել տնտեսության վիճակը, Սերժ Սարգսյանը փետրվար-մարտ ամիսներին նրան պաշտոնանկ կանի: ՈՒ քանի որ, ուղղակիորեն անհնար է հայաստանյան տնտեսությունում դրական սալդո արձանագրել, Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան խնամիական զույգը որոշել է նույն փետրվար ամսին կրիտիկական զանգված հավաքել և բողոքի ցույցեր սկսել, եթե հնարավոր է` իշխանափոխության գնալ, եթե ոչ` սակարկել և թույլ չտալ, որ Հովիկը թողնի պաշտոնը: Ասում են, թե Բաղրամյան 26-ից այս «նախագծի» հեղինակներին հասկացրել են` կրակի հետ չխաղալ, այլապես ոչ միայն Հովիկ Աբրահամյանը խաղից կհանվի ու բյուջեն կլցվի Ծառուկյանի չվճարած հարկերով, այլև հին ու նորօրյա «գործեր» կբացվեն` ի անհրաժեշտություն:
Ասում են` Հովիկն ու Գագոն շտապում են:

Դիտվել է՝ 2541

Մեկնաբանություններ