ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը ԿԲ-ում

Նախագահ Սերժ Սարգսյանը ԿԲ-ում
27.12.2014 | 13:54

Նախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի և բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին, մաղթել առողջություն, հաջողություններ, երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն:
Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է արժութային շուկայում վերջին շրջանի զարգացումներին, տնտեսության վրա դրանց ազդեցությանը, այդ ընթացքում հաջողությամբ ձեռնարկված միջոցառումներին և առաջիկա ծրագրերին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք և ցանկություն, որ երկրում ֆինանսական անկայունություն չլինի: Հանրապետության նախագահը կարևորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով մարտահրավերներին դիմակայելը՝ հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի արդյունավետ և հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կան բոլոր հնարավորությունները՝ խնդիրները լուծելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ