Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
23.01.2015 | 00:42

...թե Էրեբունու շուկայի մոտակայքում ջրագծի պայթյունը, ժամեր շարունակ շինարարական հորանի տակ «միացված» ջուրը և ուշացումով ԱԻՆ-ի տեղ հասնելը, երբ արդեն տեղի էր ունեցել հինգ խանութների փլուզումը` «փորված փոսի մեջ ընկնելը», պետք է «տեղի ունենային»: Ասել է՝ ամենևին էլ պատահականություն չէին։ «Լավ մտածված և իրականացված ակցիա էր, և գիտենք, թե ովքեր են դրա հետևում կանգնածները, բայց թող լավ իմանան, որ փոս փորողն ինքն է ընկնում փոսը»,- ասաց խանութներից մեկի տերը:

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ