Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կոլումբիայում հողի փլվածքի վրա Փրկչի դեմքն է հայտնվել

Կոլումբիայում հողի փլվածքի վրա Փրկչի դեմքն է հայտնվել
26.03.2015 | 13:04

Կոլումբիայի Սան Ֆրանսիսկո բնակավայրն արդեն մի քանի օր է՝ հավատացյալների ուխտատեղի է դարձել: Պատճառը հողի փլվածքի վրա հայտնված Հիսուս Քրիստոսի դիմանկարն է: Հարյուրավոր ուխտավորներ համոզված են, որ դա Փրկչի դեմքն է ու շտապում են տեսնել: ՈՒխտավորների հոսքն այնքան մեծ է, որ իրավապահները ստիպված են հասարակական կարգը պահպանել:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ