Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
27.03.2015 | 01:09

...թե վերջին շրջանում ծայր առած վարչապետափոխության թեման մեծ անհանգստություն է պատճառել «կոնկուրենտ ֆիրմային», որն էլ, խոշորացույցն աչքերին, փորձում է հասկանալ, թե դրսից ով կարող է «ներս գալ» որպես վարչապետ, ներսից էլ ինչ հնարավոր թեկնածուներ կարող են հայտնվել «անփոխարինելի» Արգամիչի աթոռի «վրա»: «Դրսի» թեկնածուներն են` Ռուբեն Վարդանյան, «գազի» Կարեն, ներսի` Գագիկ Խաչատրյան, Դավիթ Հարությունյան: Գագիկ Խաչատրյանի «հարցերը» Հովիկ Աբրահամյանն անձամբ է լուծել` բողոքելով վերջինիցս անձամբ Սերժ Սարգսյանին: Դավիթ Հարությունյանի ուղղությամբ գլորված «բոչկաներն» էլ, թե իբր վերջինիս մայրը գտնվում է ծերանոցում ¥ինչն իրականությանը չի համապատասխանում¤, արվել է անուղղակի: Ի դեպ, այդ «կաթսաների ջրում» Հովիկի կողմից եփվում է նաև Արմեն Երիցյանին սուպերացնելու «օճառային օպերան»: Վերջինս նախորդ օրն ԱԺ-ում արդեն «պատասխանում» էր կրթությանը վերաբերող հարցերին:

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ