Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Մայր Աթոռում խորհրդանշական ժամի՝ 19։15-ին ավարտվեց սրբադասման արարողությունը

Մայր Աթոռում խորհրդանշական ժամի՝ 19։15-ին ավարտվեց սրբադասման արարողությունը
24.04.2015 | 01:13

ՈՒղիղ ժամը 19։15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվել է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը։ Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Հայ եկեղեցին Ցեղասպանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի և հայրենիքի: Սրբադասման հարցն առաջին անգամ հրապարակայնորեն արծարծվել է 1989-ին` Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսի հրավերով Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի Հայաստան այցի ընթացքում։ Երկու կաթողիկոսները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` առաջարկելով մինչև 1990 թվականը՝ Հայոց ցեղասպանության 75-րդ տարելիցը, նախապատրաստական աշխատանքներ տանել ցեղասպանության զոհերի սրբադասումն իրականացնելու համար: Սրբադասման կարգի վերականգնման հարցը, սակայն, գործնական փուլ թևակոխեց 2005-ին, իսկ 2013 թ. սեպտեմբերի 24-27-ին Մայր Աթոռում, գումարված Եպիսկոպոսաց ժողովը քննարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնման հարցը և այդ շրջագծում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հետ առնչվող խնդիրները: 2014 թ. նոյեմբերի 11-13-ի Եպիսկոպոսաց ժողովում հաստատվեց Հայ Եկեղեցու սրբադասման ծիսակարգը և շարականի կանոնը («Հրաշացան Պակուցմամբ...ե ԴԿ), ժամամուտը (Ի յիշատակի...), վկայաբանությունը և սրբապատկերի նախօրինակը, Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը` «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեանն Հայոց վասն հաւատոյ և վասն հայրենեաց»: Երկարատև ընդմիջումից հետո Ցեղասպանության նահատակների սրբադասման միջոցով վերականգնվում է Հայ Եկեղեցու սրբադասման կարգը և շարունակական է դառնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման գործընթացը:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողություն են անցկացրել։ Արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից ավելի վաղ առանձնացվելու էին 14 սրբություններ՝ Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Կենաց Փայտով խաչ-մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանի կրկնօրինակը, Ս. Ստեփանոս Նախասարկավագի, Ս. Հռիփսիմե կույսի, Ս. Անանիա առաքյալի, Ս. Սահակ Պարթև Հայրապետի, Ս. Սարգիս Զորավարի, Ս. Գևորգ Զորավարի մասունքները, Զեյթունի Ավետարանը։ Պատմական իրադարձությանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, քրիստոնեական եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Սրբադասման արարողությունն ավարտվել է ուղիղ 19-30 լռության րոպեով և զանգերի 100 ղողանջներով, որը խորհրդանշում էր 100-րդ տարելիցը։

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ