Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Պոպուլիզմից «հերոսացում»՝ մի քայլ է

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Պոպուլիզմից «հերոսացում»՝ մի քայլ է
13.09.2015 | 18:54

Մինչ ոստիկանները լամբադա են պարում քաղաքական ակտիվիստների հետ, որոնք նախօրոք մտածված կանոնների համաձայն Սերժ Սարգսյանի անունն էլ են ժամանակ առ ժամանակ հնչեցնում, Կառավարությունը որոշակի պոպուլիստական քայլերի է դիմում: Ընդ որում, դա պայմանավորված է ոչ թե սուտի ակտիվիստների «ճնշմամբ», ինչպես դա հրամցվում է, այլ նրանով, որ Սահմանադրական փոփոխությունների քվեարկության օրը 7 սարերի հետեւում չէ:
Դրա համար էլ Սերժ Սարգսյանը, Բաղրամյան 26-ից ղեկավարվող TV-ների առաջ ասում է, որ պետք է վարորդների տուգանքները փոխարինել նախազգուշացումներով, վարչապետն էլ իբր մտահոգություն է հայտնում, թե պետք է թեթեւացնել գործարարների բեռը, եւ սա այն դեպքում, երբ վարորդների վերջին շապիկը «հանող» արագաչափերի ու տեսանկարահանող բիզնեսը Սաշիկինն է, իսկ ի թիվս այլ բիզնեսների, դիզելային վառելիք ներկրելու մենաշնորհն էլ՝ Հովիկ Աբրահամյանինը:
Այս ֆոնի վրա ռեժիմի դեմ խոսողները վաղուց զորացրված «ընդդիմադիրներ» են, ու ինչպես միշտ, դժվարությունների ու զրկանքների միակ ծանրությունը քարշ տվողն էլի ժողովուրդն է՝ սահման պահող զինվորի հետ:

Դիտվել է՝ 3366

Մեկնաբանություններ