Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Հռոմի պապը կարող է չեղյալ հայտարարել այցը Աֆրիկա

Հռոմի պապը կարող է չեղյալ հայտարարել այցը Աֆրիկա
01.11.2015 | 20:33

Նոյեմբերին նախատեսված՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայցը Քենիա, Ուգանդա և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն կարող է չեղյալ հայտարարվել, եթե քրիստոնյաների և մահմեդականների կոնֆլիկտային իրավիճակը վատթարանա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հռոմի պապը պատրաստվում էր այցելել երեք երկրների մայրաքաղաքներ, որոնցից ամեն մեկում պատրաստվում էր մնալ երկու օր: Նոյեմբերի 25-30-ին նախատեսված այցի ընթացքում Հռոմի պապը պատրաստվում էր հանդիպել ետնախորշերի բնակիչների և փախստականների հետ, դիմել երկրներում տարբեր կրոնների ներկայացուցիչներին: «Եթե իրավիճակը վատթարանա, Հռոմի պապը չի կարողանա գնալ այնտեղ, և նա գիտի դա»,- ասել է Reuters գործակալության աղբյուրը, որ ծանոթ է իրավիճակի հետ:
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 26-ին մահմեդականի սպանության առնչությամբ: Վրդովված մահմեդականների զոհ են դարձել թաղամասի բնակիչները, որոնց մեծ մասը քրիստոնյա է: Դա 2015 թվականին Բանգիում զանգվածային անկարգությունների ամենախոշոր դեպքն է դարձել:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ