Տե՛ր, փչի՛ր Սուրբ Հոգուդ շնչի հարավային քաղցր զեփյուռը իմ խստացած և թանձրացած սրտի վրա և Քո որոտընդոստ փայլատակմամբ զարթնեցրո՛ւ իմ սառնացած ու ցամաքացած միտքը։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...