Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վարչապետը կարևորել է ՀՀ և ԻԻՀ տնտեսության կապերի ընդլայնումը

Վարչապետը կարևորել է ՀՀ և ԻԻՀ տնտեսության կապերի ընդլայնումը
24.11.2015 | 00:58

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Շնորհավորելով նրան՝ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ նրա ակտիվ գործունեությունը կնպաստի երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-իրանական փոխգործակցության զարգացմանը: Նա կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը, Հայաստանի և Իրանի կառավարությունների սերտ փոխգործակցությունը, նշելով, որ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի պաշտոնական այցը ՀՀ և երկու երկրներում անցկացված գործարար համաժողովները նոր թափ կհաղորդեն համատեղ ծրագրերին: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին պատրաստ է իր ակտիվ աշխատանքով նպաստել Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի գործուն մասնակցությունը հայ-իրանական տնտեսական փոխգործակցության խորացման հարցում և վստահություն հայտնել, որ այդ ուղղությամբ կգրանցվեն մեծ հաջողություններ: Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ այդ հարցում շահագրգիռ են նաև Իրանի իշխանությունները:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ