Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. «Նա կարծում էր, թե ոսկե միջինն է ընտրում, բայց երկու աթոռների մեջտեղը նստեց»

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. «Նա կարծում էր, թե ոսկե միջինն է ընտրում, բայց երկու աթոռների մեջտեղը նստեց»
08.12.2015 | 13:43

Հերոդոտոսն ասում էր. «Եթե ընտրություններից ինչ - որ բան կախված լիներ՝ ընտրությունները կվերացնեին»: Այնուհետև նույն թեման շարունակում էր այլ առիթով. «Նա կարծում էր, թե ոսկե միջինն է ընտրում, բայց երկու աթոռների մեջտեղը նստեց»: Փաստորեն դեմոկրատիայի հայրենիք համարվող Հին Հունաստանում դեռևս Հերոդոտոսի ժամանակներում այնքան էլ վստահություն չեն ունեցել դեմոկրատիայի նկատմամբ: Իսկ ընդհանրապես, մեր ժամանակներում ես դեռ չեմ հանդիպել քիչ, թե շատ լուրջ մարդու, որ վստահություն ունենա քաղաքական որևէ ընտրության արդյունքների վերաբերյալ: Մանավանդ, երբ խոսքը փակ, գաղտնի քվեարկության մասին է, ինչպիսին էր ներկայիս հանրաքվեն: Այ մարդ, եթե էդքան լավ բան է դեմոկրատական ընտրությունը, ինչու՞ եք մարդկանց գաղտնի քվեարկել տալիս՝ ինչ - որ թղթի և ծրարի միջոցով, հետո էլ ասում եք՝ մենք չենք կեղծել, ամեն ինչ արդար էր և օրինական: Արդարն ու օրինականն այն կլիներ, որ մարդկանց հավաքեիք մի բաց դաշտում (ասենք՝ օրինակ, մի տեղ՝ Շիրակի հարթավայրում), մի երկու սեղան - աթոռ, մի բարձրախոս դնեիք և մի քանի գրագիր վարձեիք: Թող անուն, ազգանունով կանչեին ամեն մի ընտրողի, հարցնեին նրա կարծիքը, գրանցեին և այդ ամենը բոլորին ցույց տային հեռուստաեթերով: Հետո էլ կնստեին, կհաշվեին քվեները: Թե չէ մեղկ չի՞ էս ժողովուրդը. ամեն անգամ հույով, հավատով լցված գնում է ընտրելու չարյաց փոքրագույնը և ընտրելուց հետո նոր միայն հասկանում է, որ ընտրելու բան չի ունեցել:

Դիտվել է՝ 3115

Մեկնաբանություններ