«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Իրաքը մտադիր է ձեթ ներկրել Հայաստանից

Իրաքը մտադիր է ձեթ ներկրել Հայաստանից
25.12.2015 | 23:05

Իրաքի կառավարությունը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, մտադիր է դադարեցնել թուրքական ձեթի ներմուծումը և փոխարենը ձեթ ներկրել Հայաստանից: Reuters-ը, վկայակոչելով Իրաքի առևտրի նախարարության մամուլի խոսնակին, հաղորդում է, որ Իրաքի առևտրի նախարարի պաշտոնակատար Մոհամեդ Շիա ալ-Սուդանին Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանի հետ քննարկել է Թուրքիայի փոխարեն Հայաստանից ձեթ գնելու հնարավորությունները: Հանդիպումը տեղի է ունեցել Բաղդադում անցած շաբաթ: Իրաքում Հայաստանի դեսպանությունը հաստատել է հանդիպման փաստը, առանց մանրամասնելու, թե ինչ հարցեր են քննարկվել: Իրաքի առևտրի նախարարության մամուլի խոսնակն ասել է, թե պլանավորվել է աստիճանաբար կրճատել ձեթի ներմուծումը Թուրքիայից: Կառավարական ծրագրերով ներմուծվող ձեթը անվճար բաժանվում է բնակչությանը՝ մաս կազմելով պարենային զամբյուղի ապահովմանը: Մամուլի խոսնակն ասել է, թե նախատեսվում է թուրքական ձեթը փոխարինել տեղական արտադրության ձեթով, այլ երկրներից ներմուծումներով: Բաղդադում հրատարակվող «Ալ-Բայնա ալ-Ջադիդա» թերթը գրել է, որ այս քայլը բողոք է Իրաքի հյուսիսային շրջան թուրքական զորքեր մտցնելու դեմ: «Իրաքի կառավարության ծրագրերով ներմուծվող ամբողջ ձեթը տարիներ շարունակ ապահովել է միայն Թուրքիան»,- ասել է առևտրի նախարարության խոսնակը, բայց կոնկրետ թվեր չի նշել: Նա ասել է, որ թուրքական ձեթի ներմուծումների ծավալների կրճատումը մասնավոր սեկտորին չի վերաբերում:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ