ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ադրբեջանում արժեզրկման երրորդ ալիքին են սպասում

Ադրբեջանում արժեզրկման երրորդ ալիքին են սպասում
04.01.2016 | 13:46

Ադրբեջանի Կենտրոնական բանկի «2016-ին դրամական և ֆինանսական կայունության քաղաքականության հիմնական ուղղությունների մասին» հայտարարության մեջ ասված է, որ տարադրամային պահուստը կրճատվել է մինչև 5 մլրդ դոլար: Haqqin.az-ի համաձայն, 2015-ի դեկտեմբերին ռազմավարական տարադրամային պահուստը կրճատվել է 1 մլրդ 245 մլն դոլարով, 2015-ի նոյեմբերին Կենտրոնական բանկում տարադրամի պահուստը 6 մլրդ 245,6 մլն դոլար էր:
Կենտրոնական բանկի հայտարարության մեջ ասված է, որ նախորդ տարի տարադրամի վաճառքը գերազանցել է 8 մլրդ դոլարը: Կենտրոնական բանկը տարադրամի վաճառքի օգուտ է համարում, որ «նավթի բարձր գների ընթացքում կուտակված տարադրամային պահուստները վերադառնում են տնտեսություն», արդյունքում փոխվում է տնտեսական սուբյեկտների հաշվեկշիռների տարադրամային կառուցվածքը:
Անցյալ դեկտեմբերին դոլարային աժիոտաժը բավականին ուժեղ էր, և բանկերի տարադրամի պահանջները բավարարելու համար Կենտրոնական բանկը ծախսել է պահուստի զգալի մասը: Դա դարձել է 2015-ի դեկտեմբերի 21-ին մանաթի կարգավորվող լողացող փոխարժեքի անցնելու պատճառներից մեկը: Կենտրոնական բանկի ռազմավարական տարադրամային պահուստների ծավալները կրիտիկական նիշի են հասել: Ադրբեջանի Կենտրոնական բանկը չէր կարող շարունակել մանաթի կայունության պահպանման քաղաքականությունը:
2015-ի սկզբից ի վեր դիտարկվող միտումը, երբ Կենտրոնական բանկը ամեն ամիս միջինը 800 մլն դոլար էր ծախսում մանաթի պահպանման վրա (բացառությամբ 2015-ի մայիսի և հունիսի), վկայում է, որ Կենտրոնական բանկն այլևս չէր կարող պահել մանաթի փոխարժեքը: Դեկտեմբերին նավթի գների անկումը, երբ մեկ բարելի գինը 40 դոլարից իջավ, ավելի նվազեցրեց բնակչության, առևտրական սուբյեկտների և ներդրողների վստահությունը մանաթի նկատմամբ:
Երկրորդ արժեզրկման շրջանում Կենտրոնական բանկը ստիպված էր ամեն շաբաթ հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել, սակայն սպասված արդյունքը չստացավ և դոլարի շուրջ աժիոտաժը շարունակվեց: Կենտրոնական բանկը, ամսվա վերջին չսպասելով, հայտարարեց մանաթի կարգավորվող լողացող փոխարժեքի անցնելու մասին:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ