Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
09.02.2016 | 01:12

...թե իր վարչապետական կառավարման ողջ ընթացքում Հովիկ Աբրահամյանը հույս է փայփայել, որ, ի վերջո, կկարողանա երկրի բոլոր ֆինանսական հոսքերն ու կառույցները իր ազդեցության դաշտ բերել, սակայն ի սկզբանե այդ հնարավորությունից նրան զրկել էին: Ընդ որում, հերթական անգամ ինքն ուզել էր լավ ստացվել էր, ինչպես միշտ. իր «հորդորներով» միացվել էին ֆինանսների նախարարությունն ու մաքսա-հարկային կառույցները, դարձել սուպերնախարարություն, ինչն էլ նրան հնարավորություն էր տալու իրականացնել իր մանկության բյուրեղյա երազանքը:

Ժամանակի ընթացքում Հովհաննես Արգամիչը հասկացավ, որ ո՛չ սուպերնախարարությունը, ո՛չ էկոնոմիկան, ո՛չ էլ որևէ «տանձի կորիզ» իրենը չեն, և որ իր մոտ «финансы поют романсы»` ուղղակի և անուղղակի իմաստով, և բոլոր «ֆինանսիստները», մեկ մարդու պես, հաշվետու են երկրի նախագահին:

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ