Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՕՊԵԿ-ի երկրները կրճատել են նավթի արդյունահանումը

ՕՊԵԿ-ի երկրները կրճատել են նավթի արդյունահանումը
01.03.2016 | 13:26

ՕՊԵԿ-ի երկրները փետրվարին օրական 280 հազար բարելով կրճատել են նավթի արդյունահանումը՝ հասցնելով 32.37 մլն բարելի: Ամենաշատը նավթի մատակարարումը կրճատվել է Իրաքից, Սաուդյան Արաբիան արդյունահանումը նույն մակարդակին է թողել, Իրանն ավելացնում է արտահանումը:
Ըստ Reuters-ի, Սաուդյան Արաբիան պահպանում է նավթի արդյունահանման տեմպերը՝ օրական 10,2 մլն բարել, ինչը վկայում է արդյունահանումը հունվարի մակարդակին պահպանելու համաձայնագրին հետևելու՝ Թագավորության մտադրության մասին, որը փետրվարի 16-ին կնքել են Ռուսաստանը, Կատարն ու Վենեսուելան: Առավելագույնս արդյունահանումը կրճատել է Իրաքը, որտեղ փետրվարի 17-ից դադարել են Քրդստանից օրական 600 հազար բարել հզորությամբ նավթատարով մատակարարումները:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ