ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Պուտինն առաջարկել է սառեցնել նավթարդյունահանման ծավալը

Պուտինն առաջարկել է սառեցնել նավթարդյունահանման ծավալը
04.03.2016 | 00:23

ՌԴ նախագահը նավթարդյունահանող խոշոր ընկերությունների ղեկավարներին առաջարկել է մինչև տարեվերջ սառեցնել նավթի արդյունահանումը այս տարվա հունվարի ցուցանիշների մակարդակի վրա: Խորհրդակցության մասնակիցները համաձայնել են նրա առաջարկած ծրագրին: ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ նավթարդյունահանող 15 այլ երկրներ հրապարակավ համաձայնել են նույնպես սառեցնել նավթի արդյունահանումը հունվարի ցուցանիշների մակարդակի վրա: «Ռոսէներջի» ընկերության փորձագետ Միխայիլ Կրուտիխինը գրում է, թե Ռուսաստանում «սև օրվա» համար հավաքված միջոցները սպառվում են, և եթե նավթի գինը չբարձրանա 35 դոլարից, տարեվերջին այդ գումարները կսպառվեն: Իշխանությունը ստիպված կլինի ծախսել Ազգային բարեկեցության հիմնադրամի գումարները: ՈՒստի օգնության ձեռք պիտի մեկնեն նավթարդյունահանող խոշոր ընկերությունները: Նավթի գները բարձրացան, երբ փետրվարին մի քանի երկրներ պայմանավորվեցին սառեցնել նավթի արդյունահանումը: Նավթի ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ նավթի համաշխարհային պաշարներն ավելացել են, որն անխուսափելիորեն կհանգեցնի նավթի գնանկմանը:

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ