Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի համար հաստատել է Ba1 մակարդակը` շնորհելով բացասական կանխատեսման վարկանիշ` կապված աճող ռիսկերի հետ: Moody’s-ի հայտարարությունում նշված է, որ բացասական կանխատեսում տալու որոշումն արտացոլում է Ադրբեջանի վարկունակության մշտական սպառնալիքը` կապված խորացող ռեցեսիայի ֆոնին նրա տնտեսության թուլացման հետ: Դա պայմանավորված է ոչ նավթային սեկտորում տնտեսական ակտիվության անկման, բանկային համակարգում բարձր լարվածության հետ՝ փոխարժեքի անկման հետևանքով տնտեսական ցնցումների պոտենցիալով: Աշխարհաքաղաքական ռիսկերն աճել են ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաէսկալացման հետ: