ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3 մլրդ 875 մլն 367 հազար 924 դրամ

Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 3 մլրդ 875 մլն 367 հազար 924 դրամ
04.05.2016 | 22:35

Արցախի Հանրապետության կառավարության կողմիցբացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 3-ը ժամանակահատվածում 5 հազար 115 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ 3 մլրդ 875 մլն 367 հազար 924 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 3-ին՝ 19 մլն 746 հազար 980 դրամ՝փոխանցված 65 անձանց կողմից: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:

Կառավարությունը Արցախի ողջ բնակչության անունից իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է VISA, Master Card, ArCA քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև.

http://minfin-nkr.am/?section=payameria/index

Բացի դրանից, նշված հատուկ հաշվեհամարին հնարավոր է գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան: Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ, Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան,

SWIFT` ARTSAM22,

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

Հաշվեհամարները՝

ՀՀ դրամ՝ 22300612211100,

ԱՄՆ դոլար՝ 22300110153200,

Եվրո՝ 22300200153300,

ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև Արցախի ֆինանսների նախարարության կայքում՝ ՝ http://minfin-nkr.am»։

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ