Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Հռոմի պապն ընդունել է սունիների առաջնորդին

Հռոմի պապն ընդունել է սունիների առաջնորդին
24.05.2016 | 21:11

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում պատմական հանդիպում է ունեցել Կահիրեի ալ-Աժար մզկիթի մեծ իմամ շեյխ Ահմեդ ալ-Թայեբի հետ՝ սա Կաթոլիկ եկեղեցու և սունի մահմեդականների առաջնորդների առաջին հանդիպումն է Վատիկանում: Հանդիպման մասնակիցները գրկախառնվել են և համբուրել միմյանց: Հանդիպումը տևել է շուրջ կես ժամ: «Մեր հանդիպումն ուղերձ է», - հայտարարել է Ֆրանցիսկոսը:

Ալ-Աժար մզկիթի հայտարարությունում ասված է, որ Թայեբը ընդունել է Պապի հրավերը՝ քննարկելու «խաղաղություն տարածելու և գոյակցության ջանքերը»:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ