Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Օրլովի նահանգապետին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Օրլովի նահանգապետին
29.05.2016 | 21:04

Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Օռլովի նահանգապետ տիար Վադիմ Պոտոմսկուն և Ռուս ուղղափառ եկեղեցու վանական վարդապետ Իլիյ Նոզդրինին` ուղեկցությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի բարերար Սամվել Մովսիսյանի:

Ամենայն Հայոց Հայրապետն ուրախություն հայտնեց Հայ եկեղեցու համար նվիրական տոնին` Ս. Էջմիածնի Կաթողիկեի ուխտի օրը, հյուրընկալելու Ռուսաստանից ժամանած պատվիրակությանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ նման այցերը նպաստում են դարավոր բարեկամական սերտ ու գործակցային կապերի առավել զորացմանը: Վեհափառ Հայրապետը գնահատանքով հաստատեց նաև, որ ՌԴ իշխանությունների կողմից հայկական մեծագույն սփյուռքի նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքի շնորհիվ հայորդիները կարողանում են ազատորեն ապրել իրենց ազգային-հոգևոր կյանքով: Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձավ երկու եկեղեցիների եղբայրական կապերին, կրթական ոլորտում իրականացվող գործակցությանը:

Վանական վարդապետ Իլիյն ուրախություն հայտնեց Հայաստան այցի առիթով` նշելով, որ շատ է ցանկացել գալ Հայաստան և հաղորդակից դառնալ նրա հոգևոր արժեքներին ու ժառանգությանը, որոնց միջոցով կենդանի է մնում քրիստոնեական հավատքը: Հայր Սուրբը խոսեց նաև հոգևոր կյանքի կարևորության և ներկա ժամանակներում քրիստոնեության հանդեպ տեղ գտնող հարձակումների մասին: Օռլովի նահանգապետը հանդիպման առիթով շնորհակալություն հայտնեց` անդրադառնալով հայ համայնքի հետ ձևավորված սերտ կապերին և համագործակցությանը: Նորին Սրբությունն աղոթքով ու օրհնությամբ մաղթեց, որ բարեկամ երկու ժողովուրդների եղբայրական կապերը մշտապես զորանան, իսկ նրանց փոխգործակցությունը պսակվի նոր ձեռքբերումներով:

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ