ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հռոմի պապը, ով մի քանի օրից կլինի Երևանում

Հռոմի պապը, ով մի քանի օրից կլինի Երևանում
16.06.2016 | 08:18

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է աստղագետներին՝ հաղորդում է Radio Vaticana-ն: Պոնտիֆիկոսը հանդիպել է Վատիկանի աստղադիտարանին կից՝ 15-րդ աստղագիտական ամառային դպրոցի դասախոսների ու ուսանողների միջազգային խմբի հետ: Ֆրանցիսկոսը նրանց ասել է. «Աստծո ստեղծած տիեզերքը ու մեր տեղը տիեզերքում հասկանալու ցանկությունը ընդհանուր է մարդանց համար՝ ամենատարբեր մշակութային ու կրոնական ենթատեքստերում»:

Մոլորակի մարդկանց միավորում է այդ հրաշալի Տիեզերքի գործողության սկզբունքների մասին ճշմարտությունն իմանալու ցանկությունը՝ «ավելի մերձենալով իր Արարչին»: Ամառային աստղագիտական դպրոցի այս տարվա դասընթացը նվիրված է Արեգակնային համակարգում ջրի ուսումնասիրությանը: Ֆրանցիսկոս պապը այդ ընտրությունը համարել է մարգարեական. «Սկսած ձյան ամենափոքր փաթիլներից մինչև ամենամեծ ջրվեժները, գետերն ու լճերը, անափ օվկիանոսները, ջուրը հմայում է մեզ իր ուժով և միաժամանակ՝ հնազանդությամբ: Մեծագույն քաղաքակրթություններ են սկիզբ առել գետերից, այսօր էլ խմելու ջրի մատչելիությունը մարդկային ցեղի, հարուստների ու աղքատների համար արդարության հարց է»:

125 տարի առաջ Լևոն XIII պապը հիմնադրեց Վատիկանի աստղադիտարանը՝ հաստատելու համար, որ «Եկեղեցին բարեկամ է իրական ու հիմնարար գիտության՝ ինչպես մարդկային, այնպես էլ աստվածային»: Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է, որ տասնամյակներով Վատիկանի աստղադիտարանը ձգտում էր հասնել նշված նպատակին՝ օգտագործելով նորանոր գործիքներ, գործակցելով այլ գիտահետազոտական կենտրոնների հետ: Գիտնականի աշխատանքը պահանջում է ոչ քիչ ջանքեր, որ կարող են լինել և տևական, և դժվար՝ ընդգծել է պոնտիֆիկոսը՝ «Ես մաղթում եմ ձեզ, որ կարողանաք ձեր մեջ պահպանել ուրախությունը, որ կենդանություն է հաղորդում ձեր գիտական աշխատանքին: ՈՒրախության գոյությունն է պատճառը, որ դուք չեք կարող ձեր բարեկամների, ընտանիքների, ժողովուրդների, միջազգային գիտական հանրության հետ չկիսել: Ես հույս ունեմ, որ դուք միշտ եք զգալու հետազոտության ուրախությունը և եղբայրաբար ու խոնարհությամբ կիսելու եք նրա պտուղները»:

Պապը խոստացել է աղոթել երիտասարդ աստղագետների համար, որ գիտական հետազոտությունները՝ երբեմն երկար ու ձանձրալի, նրանց համար խոր ուրախության աղբյուր լինեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիից ընդունել 16666000 պեսո (մոտ 1,2 մլն դոլար) նվիրատվությունը, որ պետք է փոխանցվեր Scholas Occurentes կրթական հիմնադրամին, որին աջակցում է պոնտիֆիկոսը: Հրաժարվելու պատճառը գումարում 666 թիվն է: Ֆրանցիսկոսը դիմել է հիմնադրամի արգենտինյան մասնաճյուղին` խնդրելով վերադարձնել գումարը հովանավորին և նամակում գրել է. «Ես չեմ սիրում 666 թիվը»: Ահա այսպիսի պապ: Հռոմի, որ Վատիկան է եկել Արգենտինայից:

Դիտվել է՝ 1930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ