Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դեգերող Էրդողանը

Դեգերող Էրդողանը
16.06.2016 | 23:28

Հավանաբար, Թուրքիայի նախագահ Էրդողանը կարծում է, որ միգրացիոն ճգնաժամը իրեն կօգնի Եվրոպայի վրա իշխանություն ստանալ: Նրա քաղաքականությունը վնասում է առաջին հերթին Թուրքիային:


Թուրքիայից ստացված ազդանշանները բարի չես անվանի՝ Անկարան Եվրամիությանը հասկացնում է, որ այլևս շահագրգռված չէ իր քաղաքացիների համար վիզայի վերացմամբ: Միաժամանակ՝ «խաղաղության աղավնիներ» է ուղարկում Մոսկվա: Նույն օրը Թուրքիայում ԵՄ դեսպանը՝ գերնյարդային վիճակում, հեռանում է պաշտոնից: Հիմա բոլորը հետևում են Թուրքիայի քայլերին՝ նորից կբացի՞ «շլյուզները» և կուժեղացնի՞ ճնշումը Եվրոպայի վրա, որից հետո հունական կղզիներ կներխուժի փախստականների նոր հորձանքը:

Նախագահ Էրդողանի քաղաքականությունը անկայուն է և վտանգավոր բուն Թուրքիայի համար: Նա համարյա բարեկամ չունի այլևս: Իսկ որ ՌԴ նախագահ Պուտինը համարում է, թե անցած տարի խփված ռուսական ինքնաթիռից հետո Էրդողանն արդեն բավականաչափ նյարդայնացել է, խիստ կասկածելի է: Թուրքիան հիմա սկսում է խրամատային պատերազմ: Հավանաբար Էրդողանը կարծում է, որ միգրացիոն ճգնաժամն իրեն Եվրոպայի վրա իշխանություն է նվիրում: Միաժամանակ որևէ այլ երկիր այնքան ներքաշված չէ Սիրիայի պատերազմում, որքան Թուրքիան:

Ռայներ ՀԵՐՄԱՆ, Frankfurter Allgemeine Zeitung


Հ.Գ. Շատ բնական էր, որ Գերմանիայից իր անցյալի հիշեցումը ստանալով՝ Անկարան փորձելու է հարաբերությունները վերականգնել Մոսկվայի հետ: Էրդողանը գուցե չուզենալով, բայց հարկադրված է մեկնումեկի հետ «բարեկամ» լինել: Աշխարհի գրեթե բոլոր թերթերը տպագրել են Անթալիայի դատարկ լողափերի լուսանկարները, որ նրանց համար սոսկ լուսանկարներ են, իսկ Թուրքիայի համար՝ իր բյուջեից պակասող լիրաներ: Մեծ ընտրություն Էրդողանը, իսկապես, չունի: Բայց բախտը կարող է չբերել՝ Ռուսաստանն ինքն է փորձում Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորել՝ ազատվելու պատժամիջոցներից, և այս պահին Անկարան Մոսկվային ուղղակի պետք չէ: Պուտինը, իհարկե, նրան չի թողնի շատ հեռանալ կամ ԵՄ-ին «վերադառնալ»՝ կլինեն հարաբերությունների վերականգնման ինչ-որ նշաններ ու կշեշտվի՝ հարվածն այնքան կործանարար էր, որ մեծ ժամանակ է պահանջում վերականգնումի համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ