Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
16.09.2016 | 08:29

…թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է հարվածներ ստանալ իր իսկ համակարգից: Գաղտնիք չէ, որ նա երբևէ չի վայելել բուժաշխատողների համակրանքը, ովքեր նախարարին ի սկզբանե դիտարկում էին որպես թույլ, բայց ամբիցիոզ երիտասարդի, որը միայն դեկորատիվ դերակատարություն ունի Հայաստանի առողջապահության համակարգում:


Օրերս օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած բժշկական բոմոնդի միջոցառմանը նա հերթական անգամ հրապարակային անուշադրության մատնվեց` ողջ ցերեկույթի ընթացքում որպես կառավարական զարդանախշ նստած մնալով դահլիճում: Ներկաներն ասում են նաև, թե Արմեն Մուրադյանին անգամ ողջույնի խոսքի իրավունք չէր տրվել:


Առողջապահության ոլորտի աշխատակիցները հույսեր են տածում, որ «կառավարության նոր կազմում անչափ կարևոր այս կառույցի ղեկավար կնշանակվի մեկը, ով կկարողանա համակարգի առողջացմանը միտված լուրջ և արմատական բարեփոխումներ իրականացնել»:

Դիտվել է՝ 6694

Մեկնաբանություններ