ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Համագործակցության միջավայր` ներդրողների և ձեռնարկությունների համար

Համագործակցության միջավայր` ներդրողների և ձեռնարկությունների համար
05.10.2016 | 15:29

Հայկական գործարար գործակալության (Armenian Business Agency) նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին Փարիզում` Westin Paris-Vendôme հյուրանոցում տեղի կունենա Հայկական-միջազգային գործարար համաժողով:


Համաժողովի նպատակն է համախմբել Ֆրանսիայում հայ և միջազգային ներդրողների, ովքեր փնտրում են բարձր արժեք ներկայացնող նախագծեր, ներգրավել բարձր կարողականություն ունեցող ընկերություններին և հետաքրքրված ներդրողներին՝ համադրելու իրենց ֆինանսական գործիքները, ներկայացնել և խթանել տեխնոլոգիական նորարարությունները, հետևել այդ ծրագրերին և երաշխավորել դրանց իրականացումը, ինչպես նաև ապահովել ֆինանսավորում ներդրողների մասնակցության շնորհիվ: Միջազգային գործարար համաժողովը ստեղծում է միջազգային մակարդակով գլոբալ փոխանակման և համագործակցության միջավայր` մի կողմից ներդրողների, մյուս կողմից ձեռնարկությունների միջև։


Մասնակիցները շուրջ 100-ն են՝ գործարարներից մինչև ներդրողներ, ոմանք ֆրանսիայից, մյուսները՝ ընդհանրապես Եվրոպայից, Միջին Արեվելքից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն:
Լրացուցիչ տեղեկության համար կարելի է այցելել ֆորումի կայքէջը՝ www.armenian-international-business-forum.com:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ