ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել

Թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել
21.10.2016 | 13:43

Թուրքիայի խանութների միության նախագահ Սինան Օնջելը հայտարարել է, որ երկրի տնտեսությունն ապրում է իր ամենադժվար շրջաններից մեկը, գրում է diken.com.tr-ը։ Օնջելի խոսքով՝ Թուրքիայում մեկը մյուսի հետևից փակվող խանութների տերերը դժգոհ են վարձակալության աճող գներից, մեծ դեր է խաղում թուրքական լիրայի արժեզրումը դոլարի նկատմամբ: 1 ԱՄՆ դոլարն արժե 3.0974 լիրա, որ պատմական ռեկորդ է:

«Խանութների եկամուտների նվազման պատճառների թվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, դրանից առաջ և հետո զբոսաշրջային ոլորտում կորուստները: 51 տարեկան եմ, նման բան չեմ տեսել: Վերջին տարվա ընթացքում ինչ ասես եղավ: Ինչպե՞ս կարող ենք չնկատել Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամից հետո զբոսաշրջիկների թվի նվազումը», - ասել է Սինան Օնջելը:

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ