ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի երկրներում տնտեսական զարգացումը կկազմի 1.3 տոկոս

Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի երկրներում տնտեսական զարգացումը կկազմի 1.3 տոկոս
23.10.2016 | 12:51

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է զեկույց, որով նախազգուշացրել է, որ Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանների երկրներում տնտեսական զարգացման հեռանկարը բացասական է:

Հիմնադրամը ենթադրում է, որ տնտեսական զարգացումը այդ տարածաշրջաններում այս տարի կկազմի ընդամենը 1.3 տոկոս, և հետխորհրդային երկրներին կոչ է անում իրագործել բարեփոխումներ՝ վտանգավոր միտումները զսպելու համար:

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ