Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհուրդը գումարել է առաջին նիստը

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհուրդը գումարել է առաջին նիստը
03.11.2016 | 08:31

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհուրդն առաջին նիստն է արել:ՊԵԿ-ի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը:

«Մենք գործելու ենք թափանցիկ և հասարակությունից ստացված յուրաքանչյուր ազդակ դառնալու է քննարկման առարկա»: Վարդան Հարությունյանի գնահատմամբ՝ բարեփոխումների հիմքում բիզնեսի դիտարկումն է որպես պետության գործընկեր՝ ընդգծելով հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական փոփոխության կարևորությունը:
Անդրադառնալով ստվերի կրճատման քայլերին՝ ՊԵԿ նախագահը շեշտել է, որ այս գործընթացում ևս համատեղ ջանքերով պետք է հասնել դրական արդյունքի: «Ստվերում գործող տնտեսվարողները չեն ընդունվելու պետության և հասարակության կողմից: Անհրաժեշտ է տարանջատել սպիտակ դաշտում գործող բիզնեսին»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը: Նիստում քննարկվել են գործարար հատվածի, հասարակական կառույցների առաջարկություններն ու կոմիտեի մշակած օրինագծերը:

Նոր հարթակի միջոցով հնարավորություն կունենանք արդյունավետ մասնակցել հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին, տնտեսական հարցերի քննարկմանը. խորհրդի անդամները դրական սպասումներ ունեն համատեղ աշխատանքից՝ ակնկալելով արդյունավետ երկխոսության շարունակականություն և կարճ ժամանակահատվածում բարեփոխումների էական արդյունք:


Խորհուրդը նիստերը կգումարի ամիսը մեկ, իսկ հրատապ խնդիրներին կտրվեն օպերատիվ լուծումներ՝ կազմակերպելով մասնագիտական քննարկումներ. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ