ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆինանսների նախարարը՝ ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատման մասին

Ֆինանսների նախարարը՝ ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատման մասին
14.11.2016 | 13:24

Շատ բարդ է մարդուն զրկել աշխատանքից, բայց միևնույն ժամանակ կարևոր է՝ որքանով է արդյունավետ տվյալ մարդու աշխատանքը: Aysor.am-ի հարցին, թե կա՞ն հաշվարկներ ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատումից քանի հոգի է զրկվել աշխատանքից, պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:


«Դեռևս ամբողջական հաշվարկ չունենք: Ֆինանսների նախարարության մասով ես կանխատեսումներ ունեմ, մոտավորապես, կարող ենք տնտեսել շուրջ 150-200 միլիոն դրամ: Կրճատվողները կարող են լինել մոտ 50 հոգի: Այդ ամբողջ աշխատանքներն ամփոփ տեսքով կունենանք, երբ բոլոր ՊՈԱԿ-ների մասով կետ առ կետ ամփոփենք»,- ասաց ֆինանսների նախարարը:


Վարդան Արամյանն առաջարկում է հարցին այլ տեսանկյունից մոտենալ. «Երկու երնեկ մի տեղ չի լինում. հնարավոր չէ, որ ունենանք արդյունավետ տնտեսություն, արդյունավետ տնտեսական կամ ծախսային քաղաքականություն, առանց ցավոտ քայլերի: Մենք պետք է հասկանանք, թե մեզ համար կարևորն ինչն է: Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ կարևորն այն է, որ հարկատուից վերցրած փողը արդյունավետ ծախսվի»:


«Եթե մարդը նստած է իր աթոռին, ստանում է այդ եկամուտը և որևիցե ավելացված արժեք չի ստեղծում, ապա ես, որպես ֆինանսների նախարար, պետք է դրա նկատմամբ անտարբեր չլինեմ: Եթե այդ գումարը ես կարող եմ տնտեսել և նույն ծառայությունն այլ ձևաչափով ունենալ, ուրեմն պետք է գնամ դրան: Իհարկե, շատ բարդ բան է, ես ինքս խոսել եմ այդ մարդկանց հետ, շատ դժվար է նայել մարդկանց աչքերի մեջ, հետո գալ և որոշում կայացնել: Ես ներողություն եմ խնդրում փողոցում հայտնված մարդկանցից, որոնց մենք պարտադրված ենք հանել: Բայց խնդրում եմ նաև ըմբռնումով մոտենալ մեր այդ քայլին, որովհետև մենք որևէ անձնական բան չունենք, մենք ուզում ենք կարգավորել մեր ֆինանսները»,- եզրափակեց խոսքը նախարարը:

Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ