ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թուրքական լիրան նոր հակառեկորդներ է սահմանել

Թուրքական լիրան նոր հակառեկորդներ է սահմանել
19.11.2016 | 10:18

Թուրքիայի ազգային արժույթը դարձյալ հակառեկորդներ է սահմանում և թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը. 1 դոլարի փոխարժեքը հասել է 3,40 լիրայի։ Մեկ ամսում լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 10 տոկոսով։

Փորձագետները լիրայի փոխարժեքի նվազումը կապում են երկրում տիրող անկայուն վիճակի, Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների սրման հետ։

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ