Կիևը մտադիր է դեկտեմբերի 9-ին քննարկել ռուսական գազի մատակարարման հարցը ՈՒկրաինայի, Ռուսաստանի և Եվրամիության մասնակցությամբ եռակողմ հանդիպման ընթացքում:
Ըստ ուկրաինական «Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրիյ Կոբոլյովի՝ բանակցությունների առանցքում կլինի հաջորդ ձմեռվա համար «ձմեռային փաթեթի» հարցը: Կոբոլյովի փոխանցմամբ՝ ՈՒկրաինան ցանկանում է լրացուցիչ պայմանագիր ստորագրել գազի գնագոյացումը կարգավորելու շուրջ:
Կիևը պահանջում է Մոսկվայից դադարեցնել գազի մատակարարումը ՈՒկրաինայի արևելյան տարածաշրջաններին, որոնք իր կողմից չեն վերահսկվում: