ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արցախում 9 տոկոս տնտեսական աճ է գրանցվել

Արցախում 9 տոկոս տնտեսական աճ է գրանցվել
25.01.2017 | 15:51

Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել կառավարության 2017-ի անդրանիկ նիստը: Սահակյանն անդրադարձել է 2016-ի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին և խնդիրներին: Նախագահն ընդգծել է, որ անցած տարին եղել է բարդ ու ծանր հանրապետության, ժողովրդի և տնտեսության համար, երկրի տնտեսական բնականոն զարգացմանը մեծ հարված է հասցրել ապրիլյան քառօրյա պատերազմը, որն իր ազդեցությունն է թողել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա: Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016-ին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ:

Նախագահը կառավարությանը հանձնարարել է վերլուծել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի և բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: Խոսելով 2017-ի անելիքների մասին՝ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը, պարտականությունների կատարումը, արդյունավետ օգտագործել պետական միջոցները: «Այն ամենը, ինչ նախանշվել է և ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահ և հետևողական»,- նշել է ԼՂՀ նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ