ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սերժ Սարգսյան. Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերն է

Սերժ Սարգսյան. Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերն է
14.03.2017 | 20:50

Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերն է, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «ԵԱՏՄ անդամակցությունից հետո մեր առևտրային և տնտեսական հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են, որի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ մեր առջև բացվել է ԵԱՏՄ անդամ երկրների 180-միլիոնանոց սպառողական շուկան»,- ասել է Սերժ Սարգսյանը «Известия»-ին: Նա նշել է, որ միությունը հնարավոր է դարձնում ծառայությունների և ապրանքների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը:
«Սա, անկասկած, մեծ առավելություն է»,- հավելել է նա:


Հայաստանի նախագահը ընդգծել է, որ երկրի առրևտրատնտեսական առանցքային գործընկերներից և տնտեսության մեջ գլխավոր ներդրողներից մեկը Ռուսաստանն է:
«Այս տարի լրանում է մեր քաղաքական հարաբերությունների հաստատման 25 և բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ տարին: Բայց մենք մտադիր չենք կանգ առնել ձեռք բերածի վրա: Մեր համագործակցության ներուժը, անխոս, ավելի լայն է»,- ընդգծել է նա:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ