«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Մակրոնը փրկեց Եվրոպան

Մակրոնը փրկեց Եվրոպան
24.04.2017 | 14:03

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից և բրիտանական «Բրեքզիթից» հետո քաղաքակիրթ աշխարհը տագնապով է հետևում եվրոպական երկրներում անցկացվող ցանկացած ընտրության: Ռուսական ազդեցությունների մասին խոսակցությունները, միգրացիոն պրոբլեմները, ազգայնական ուժերի ուժեղացումն իսկական մարտահրավեր են դարձել Արևմուտքի, Եվրամիության միասնականության համար: Ֆրանսիայի նախագահական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն ոչ միայն այդ երկրի, այլև Եվրոպայի, հարակից տարածաշրջանների համար:

Եվրոպական միասնականությունը կասկածի տակ դնող «Ազգային ճակատ» ուլտրաաջ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը երեկ ստացել է ընտրողների քվեների 21,53%-ը, անցել է ընտրությունների երկրորդ փուլ, սակայն նույնիսկ առաջին փուլում առաջատար չէ ու Ֆրանսիայի նախագահ դառնալու անգամ տեսական շանսեր չունի: Փաստորեն, սխալվեց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով կանխատեսել էր, թե Ելիսեյան դաշտերի ապրիլի 20-ի ահաբեկչությունը կուժեղացնի Լե Պենի դիրքերը, ով ավանդաբար հանդես է գալիս սահմանի պաշտպանությունն ուժեղացնու կարգախոսներով: Սխալվեց նաև ռուսական օֆիցիոզ քարոզչամեքենան, որը վերջին շաբաթներին քննադատության սլաքներն ուղղել էր Էմանուել Մակրոնի ուղղությամբ` ցանկանալով ապահովել պահպանողական Ֆրանսուա Ֆիյոնի հաղթանակը: Հենց կենտրոնամետ Մակրոնը դարձավ երեկվա ընտրությունների հերոսը` հաղթելով առաջին փուլում և գրեթե երաշխավորված դարձնելով իր տրիումֆալ մուտքը Ելիսեյան պալատ: Մակրոնը խորհրդանշում է եվրոպական քաղաքական էլիտան, և նրա հաղթանակը կարող է ինտեգրացիայի ու բարեփոխումների նոր ազդակ դառնալ:
Հետպատերազմյան Ֆրանսիայում առաջին անգամ գործող նախագահը չմասնակցեց նախագահական ընտրություններին` սահմանափակվելով պաշտոնավարման մեկ ժամկետով: Օլանդը ցածր վարկանիշ ունի և գերադասեց գեղեցիկ հեռանալ` ընտողների կողմից վռնդվելու փոխարեն:


Դարձյալ առաջին անգամ ընտրությունների երկրորդ փուլում գործիչներ են, ովքեր չեն ներկայացնում Ֆրանսիայի քաղաքական համակարգի առանցքային ուժերին` պահպանողականներին ու սոցիալիստներին:
Թրամփի ֆենոմենը Ֆրանսիայում մասամբ կրկնվեց: Մակրոնը, թեև եղել է նախարար, բայց, Թրամփի օրինակով, ոչ մի անգամ չէր մասնակցել ընտրական գործընթացին: Բայց այստեղ էլ նմանությունները վերջանում են, որովհետև Մակրոնի անունն ասոցացվում է ինտեգրացիայի ու բարեփոխումների հետ ու երբեք չի նույնացվում «Ռուսաստանի մարդ» վիրավորական ձևակերպման հետ:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ