ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ո՞ւմ սիրտն է ադրբեջանական խնձոր ուզել

Ո՞ւմ սիրտն է ադրբեջանական խնձոր ուզել
28.04.2017 | 16:39

Տասնամյակներ, հարյուրամյակներ անց հայ պատմիչները գուցե անդրադառնան ադրբեջանական խնձորի հայաստանյան ոդիսականին` լույս սփռելով այս «դավադրության» վրա, ինչը դարձավ նույնիսկ BBC-ի նման հեղինակավոր կայքի անդրադարձի առիթ:

Մեր օրենսդրությունը չի արգելում, որ Հայաստան ներկրվի ադրբեջանական խնձոր կամ թուրքական լոլիկ: Իհարկե, ժամերով կարող ենք վիճել, թե ինչքանով են մեր օրենքները կամ կառավարության որոշումներն ադեկվատ, եթե խոսքը վերաբերում է մի երկրի, որը Հայաստանի հետ ոչ միայն փաստացի պատերազմի մեջ է, այլև հայատյացությունը դարձրել է պաշտոնական քարոզչության առանցք:


Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ պատկան մարմինները հերքում են, թե Հայաստան ներկրվել է ադրբեջանական խնձոր: Կնշանակի` այն մեր երկրում հայտնվել է մաքսանենգ ճանապարհով, նույն տրամաբանությամբ` չի ենթարկվել լաբորատոր փորձաքննության: Եթե ներկրվող սնունդը պատշաճ ստուգման չի ենթարկվում, արդեն վտանգված է բոլորիս անվտանգությունը, և այնքան էլ կարևոր չէ` այդ խնձորը Հայաստանում հայտնվել է թուրքերին չսիրող Ֆրանսիայի՞ց, թե՞ մեզ ատող Ադրբեջանից:


Շատ ավելի հետաքրքիր է, թե ո՞վ է այն օլիգարխը, որ ներկրել է չարաբաստիկ խնձորը: Ինչո՞ւ եմ ասում օլիգարխ, որովհետև միայն այդ կարգավիճակն ունեցողը կարող է նման բան անելու «թափ» և «դուխ» ունենալ: Այդ ո՞վ է այն պատկերավոր «Խնձոր» Պետրոսը կամ Պողոսը, ով հանդգնել է «ձեռնոց նետել» ՊԵԿ-ի «թարմացված» աշխատաոճին ու նաև` մեր հասարակության արժանապատվությանը: Գուցե պարզվի, որ իշխանության ներսում էլ գտնվի մարդ, ում սիրտը ադրբեջանական խնձոր է ուզել:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ