Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչպե՞ս ձեզ վրա կազդեն պողպատի նոր մաքսատուրքերը

Ինչպե՞ս ձեզ վրա կազդեն պողպատի նոր մաքսատուրքերը
12.03.2018 | 10:21

Նախագահ Թրամփը մարտի 8-ին ստորագրեց պողպատի ու ալյումինի ներկրման նոր մաքսատուրքերի հրամանագիրը: Դա նախագահի ամենահամարձակ քայլն է, որ նախընտրական արշավն անցկացրել է հովանավորչության պլատֆորմի վրա, որը կտրուկ հակասում է ազատ առևտրի հանրապետականների տեսակետներին: Ֆոնդային շուկան հրամանագրին արձագանքեց բաժնետոմսերի ակտիվ վաճառքով ու շատ փորձագետների ստիպեց մտածել հավանական առևտրական պատերազմի մասին, եթե մյուս երկրները պատասխան քայլեր անեն: Մաքսատուրքերի բարձրացումը կարող է ազդել համաշխարհային տնտեսության աճի վրա:


Երկար տարիներ Չինաստանին մեղադրում էին ԱՄՆ-ին պողպատն ու ալյումինն ինքնարժեքից ցածր վաճառելու մեջ: Պատճառը մասամբ այն էր, որ Չինաստանը պողպատ արտադրում է վիթխարի քանակներով: Թրամփն ասաց, որ դա ԱՄՆ-ի պողպատաձուլական արդյունաբերության համար հարյուր հազարավոր աշխատատեղերի կորուստ է դարձել: Թրամփը հաղթեց ընտրություններում` խոստանալով Միջին Արևմուտքի պողպատ արտադրողներին զբաղվել այդ խնդրով: Եվ հիմա կատարում է իր խոստումը:
Սովորաբար նախագահի աշխատակազմը իր առաջարկները դնում է Միջազգային առևտրի հանձնաժողովի քննարկմանը: Այս անգամ Թրամփը դիմեց հազվադեպ կիրառվող Ընդլայնված առևտրի մասին օրենքի դրույթին` հայտարարելով, որ պողպատի ու ալյումինի ներկրումը ազգային անվտանգության սպառնալիք է: Օրինակ` հիմա միայն մեկ ամերիկյան ընկերություն է արտադրում ալյումինի այն տեսակը, որ անհրաժեշտ է ռազմական ինքնաթիռների արտադրության համար: Օրենքի այդ դրույթը նախագահին թույլ է տալիս միակողմանի անսահմանափակ մաքսատուրքեր սահմանել: Քննադատներն ասում են, որ ՙներկրման սպառնալիքը՚ վիճահարույց հարց է:


Պողպատի ու ալյումինի արտասահմանյան արտադրողները հավանաբար արտադրանքի գնի բարձրացումը կդնեն ամերիկյան արտադրողների ուսերին, որ օգտագործում են ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, նավեր, սննդի որոշ տեսակներ: Դա կբարձրացնի ինֆլյացիայի աճի վտանգը, որ առանց այդ էլ նպաստում է շուկաների նյարդայնությանը: Ինֆլյացիայի բարձրացումը, հավանաբար, կստիպի Դաշնային ռեզերվներին բարձրացնել տոկոսադրույքները: Դա առավել գրավիչ կդարձնի պարտատոմսերը բաժնետոմսերից և կվնասի տնտեսական ակտիվությանն ու կորպորատիվ եկամուտներին: Եթե ընկերություններն ընդունեն ալյումինի ու պողպատի բարձրացված գինը, բացասաբար կազդի նրանց եկամուտների վրա: Կա նաև առևտրական պատերազմ սկսվելու վտանգ: Առևտրական պատերազմը սկսվում է, երբ մաքսատուրքերի բարձրացմանը ենթարկված երկրները ի պատասխան բարձրացնում են սեփական մաքսատուրքերը, որ կարող է հանգեցնել աճող մաքսատուրքերի պատերազմի ու տնտեսական աճի կրճատման: ԵՄ-ն, Կանադան ու Չինաստանը արդեն սպառնացել են իրենց մաքսատուրքերը բարձրացնել: Դա կարող է ազդել ԱՄՆ-ի արտահանման վրա ընդհանրապես` ներառելով տավարապուխտը, ցորենը, խոզի միսը, մեքենաներն ու մոտոցիկլետները: Թրամփն այդ դեպքում ասում է, որ կբարձրացնի եվրոպական ավտոմեքենաների մաքսատուրքերը: Նրա վարչակազմի աշխատակիցները կարծում են, որ պողպատի ու ալյումինի գնի բարձրացումը աննշան հետևանք կունենա ապրանքների վրա, որովհետև հումքը ապրանքների գնի միայն փոքր մասն է` օրինակ մեքենաների ու գարեջրի: Սպիտակ տան առևտրական խորհրդատու Պիտեր Նավարոն ասում է, որ ալյումինի 10 %-անոց մաքսատուրքը գարեջրի 6 տուփի գինը կբարձրացնի 1,5 ցենտով:
7 ՕՐ, ԱՄՆ


Հ.Գ. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը ԵՄ երկրներից ներմուծված մետաղի համար կարող են հրահրել առևտրային պատերազմ: Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Մակրոնն արտահայտել է «լուրջ անհանգստություն»՝ պնդելով, որ «այդպիսի միջոցներն ուղղված են դաշնակից երկրների դեմ, որոնք հետևում են միջազգային առևտրի օրենքներին, և չեն կարող արդյունավետ լինել անբարեխիղճ պրակտիկայի դեմ պայքարում», այլ «միայն կհրահրեն առևտրային պատերազմ, որում բոլորը կպարտվեն»: Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն ընդհանրապես ՙանհեթեթություն՚ էր որակել Թրամփի մտադրությունը: Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն առայժ լռում է` Թրամփի հրամանագրով ներմուծման մաքսատուրքը առժամանակ չի վերաբերելու Կանադային ու Ավստրալիային: Հավելեմ, որ Դոնալդ Թրամփը մտադիր է 2020-ին էլ առաջադրվել և արդեն կարգախոս է հնարել: Ճիշտ է` երկար, բայց` բովանդակային` «Պահպանենք Ամերիկայի հզորությունը: Սակայն մենք կարող ենք հասնել դրան, եթե ընտրենք մարդկանց, որոնք կհետևեն մեր օրակարգին և կպայքարեն մեր արժեքների համար»:
Ժամանա՞կը չէ, որ պողպատի հումք արտահանող Հայաստանը վերջապես սկսի պողպատի արտադրությունը` ավելացնելով և երկիր մտնող գումարները, և աշխատատեղեր ստեղծելով, թե՞ այլմոլորակայինները պիտի գան ու դա անեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ